Ամուսինը կրակխառնիչով ծեծել է կնոջը
Իջեւանում ամուսինը կնոջը ծեծել է կրակխառնիչով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` 41-ամյա Նարիմանը տանը վիճաբանել է 31-ամյա կնոջ հետ, որը վերածվել է ծեծկռտուքի: Սակայն ամուսինը չի սահմանափակվել ձեռկի սովորական հարվածներով եւ գործի դրել կրակխառնիչը` դրանով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին:
Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
