Ամուսինը մետաղյա շերեփով ծեծել է կնոջը՝ տունը չմաքրելու համար
Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուրը մետաղյա շերեփով ծեծել է կնոջը՝ տունը չմաքրելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը վիճաբանել է կնոջ հետ վերջինս կողմից տանը մաքրություն չկատարելու հարցերի շուրջ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածել է կնոջ գլխին և դեմքին, այնուհետև խոհանոցային մետաղյա շերեփով հարվածել է կնոջ գլխի գագաթային հատվածին:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող գլխի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
