Ամուսնական անհավատարմության մեղադրանքներին կինը պատասխանել է սուտ մատնությամբ
Փաստինֆոն գրում է. Ամուսինը կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, իսկ վերջինս էլ վրեժխնդիր է եղել` սուտ մատնություն կատարելով:
Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Անահիտը ամուսնու կողմից իրեն ամուսնական անհավատարմության մեջ մեղադրելու համար, նրանից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ սուտ մատնություն է կատարել: Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իբր ամուսինը վիճաբանել է իր հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իրեն:
Բացի այդ, կինը ոստիկաններին հայտնել է, թե ամուսինն իր կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Անահիտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
