Ամուսնու հետ վիճաբանելուց հետո 19-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
Ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել Աշտարակում։
Գիշերն «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ մի կին՝ «սուր դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ երիտասարդ կինը, ով ընդամենը 19 տարեկան է, տանը վիճաբանելով ամուսնու, հետ փորձել է ինքնասպան լինել՝ խմելով մեծ քանակությամբ տարբեր տեսակի դեղեր։
Իրավապահները փորձում ենք պարզել դեպքի հանգամանքները։
