Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանի և նրա փոքրիկի վիճակը կայուն ծանր է
«Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դինամիկ ցուցանիշները բավարար են, այսինքն` վատացում չի եղել, ինչն արդեն լավ է»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Վերջինս նաև նշեց, որ կնոջ գիտակցությունը պահպանվել է, սակայն վիճակը դեռ ծանր է և գտնվում է դեղորայքի ազդեցության տակ:
«Երեխան ևս գտնվում է նույն վիճակում՝ կայուն ծանր: Նա ծնվել է վաղահաս և ներարգանդային թոքաբորբով»,-ասաց բժիշկը:
