ԱՆ-ը՝ վարակվածների և նրանց սերտ կոնտակտավորների մասին
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նոր գրառում է կատարել սոցցանցում. «Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:
Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները կարանտինում են, իսկ շփումների մյուս շրջանակը՝ ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:
