ԱՆՆԱ ԱՐԱՄՅԱՆԸ՝ ՀԵՌԱՑԱՎ
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Երեւանի թիվ 75 դպրոցի, եւ "մանկավարժ" աննա արամյանի միջեւ ստորագրված պայմանագիրը լուծարվել է:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ NewsMedia.am-ը եւ Iravunk.com-ը անդրադարձել էին Երեւանի թիվ 75 դպրոցում ստեղծված քաոսային իրավիճակին, երբ 10-ամյա աղջնակը ուսուցչի կողմից ենթարկվելով բարոյահոգեբական ճնշումների, ծեծել էր հոգեբույժի դուռը:
Հիշեցնենք նաեւ, որ 10-ամյա աղջնակի դեպքը միակը չէր թիվ 75 դպրոցում, քանի որ նախօրեին NewsMedia.am-ին ահազանգել էր եւս մեկ ծնող, ում աղջկան նույնպես վերոնշյալ ուսուցչուհին նվաստացրել եւ անվանարկել էր դասընկների առաջ:
Հ. Գ
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԲԱՐԻ ԸՆԹԱՑՔ ենք ՄԱՂԹՈՒՄ՝ 10-ամյա ԱՆԳԵԼԻՆԱՅԻՆ,եւ բոլոր երեխաներին:
