1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անարդար դատավճռի դեպքում այս գործն էլ կուղարկվի ՄԻ Եվրոպական դատարան

lakmoes.am-ը գրում է.Իրավապահ մարմինները վերածվել են ճակատագրեր ՛՛վաճառող՛՛ ՍՊԸ-ների: Եթե 2-3 տարի առաջ հանցագործություն կատարած իշխանության հովանավորյալայս կամ այն անձին պարզապես ազատում էին քրեական պատասխանատվությունից, ապա այժմ ՛՛կարգը խստացվել է՛՛.

մեղավորը դառնում է տուժող, իսկ իրական տուժողը՝ մեղադրյալ... ինչպես ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի /Կարո Կարապետյանի/ կրակոցներից տուժած Արթուր Զադոյանը:

Սեպտեմբերի 4-ին դատաքննական իր ցուցմունքում նա նշեց, որ 5 տարի շարունակ ինքը փորձել է մոռանալ դեպքի մանրամասները, քանի որ շատ տհաճ է վերապրելը, սակայն դա նրան չի հաջողվել... նախաքննական մարմինը առաջադրված մեղադրանքով ստիպել է նրան վերհիշել... Եվ ահա դատարանում նա շատ տրամաբանորեն և փաստարկված բացատրեց մեղադրողին՝ մեղադրանքի անտրամաբանական լինելը՝ նշելով, թե ինչպես է Կարոն մեքենայի մեջ ռեալ սպառնալիք ստեղծել իր կյանքի համար:

Դեպքի օրը՝ 2009 թ.-ի հոկտեմբերի 5-ին, Արթուր Զադոյանը Կարո Կարապետյանի հետ՝ վերջինիս մեքենայով շարժվել են դեպի Էջմիածին՝ պատգամավորի համար մեքենա գնելու: Քանի որ Զադոյանն է եղել մեքենայի առուվաճառքի միջնորդը, մեքենայի տերն էլ եղել է նրա ընկերոջ 80-ամյա վատառողջ հայրը, ՛՛պրոբլեմ՛՛ չսարքելու համար Ա. Զադոյանը զգուշացել է՝ իմանալով պատգամավորի բնավորությունը. նա կարող է մեքենան տեսներ, ասեր՝մի հատ քշեմ փորձեմ, բայց քշեր գնար՝ առանց փողը տալու: Ուստի, մինչ տեղ հասնելը Կարոյին մեքենայի մեջ հարցրել է՝ Կարո մեքենայի փողը/12.000 դոլար/ վերցրե՞լ ես, ցույց տուր, կարողա՞ էդ էլ ես մեքենայի համարանիշի նման վերցրել /դեպուտատսկիի տեղը՝ արտասահմանյան/: Կարոն ասել է՝՛ ՛քո գործը չի՛՛: Այդ ժամանակ Զադոյանը հրաժարվել է գնալ ընկերոջ հոր մոտ և մեքենայից իջնելու նպատակով Կարոյի վարորդ Օնիկից պահանջել՝ կանգնել: Կարոն հայհոյել է իրեն, ինքն էլ՝ պատասխանել է նրան: Վերջինը ձեռքով հարվածել է հետևում նստած Զադոյանի գլխին, որից հետո լսվել է զենքը ՛՛զարիժատ՛՛ /մարտական վիճակի է բերել/ անելու ձայն, ապա՝ Կարոյի ձեռքին զենք է հայտնվել: Այդ ժամանակ, Զադոյանը վերցրել է մեքենայի հետնամասում աչքի տակ ընկած ՛՛լոմիկը՛՛՝ համարանիշ ամրացնելու բանալին ու դրանով փորձել հարվածել Կարոյի ձեռքին, որպեսզի կանխի կյանքին սպառնացող ռեալ վտանգը: Սակայն զենքը մնացել է Կարոյի ձեռքին, և քանի որ Կարոյի ՛՛գլուխն էլ մեծ է եղել՛՛ և առաջ է բերել, Զադոյանի հարվածը դիպել է Կարոյի գլխին: Այսինքն մեքենայի միջի դրվագում Արթուր Զադոյանին հաջողվել է անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել, իսկ դրսում ոչ...

Ա. Զադոյանի պահանջով Օնիկն ի վերջո կանգնեցրել է մեքենան Երասխ-Երևան մայրուղու Մարմարաշենի բենզալցակայանի մոտ: Զադոյանն իջել է մեքենայից և փորձել հեռանալ: Այդ ընթացքում լսել է կրակոցներ և իր կողքով անցնող փամփուշտների սուլոցների ձայնը: Մոտ 10 մետր անցնելուց հետո շրջվել է, տեսել՝ Կարոյին՝ զենքը ձեռքին, ով ամենալկտի հայհոյանքներով Օնիկին հրահանգել է կրակել Զադոյանի վրա: Սակայն նա այնքան վախեցած ու կարկամած է եղել, որ ի վիճակի չի եղել ոչ միայն կրակել, այլ նաև խոսել:

Զադոյանը Կարոյին ասել է՝ քո դուխը չի հերիքու՞մ էշ, որ նրան ես ասում, որից հետո շրջվել է, որ հեռանա: Այդ պահին Կարոն կրակել և վիրավորել է Զադոյանի աջ ձեռքը՝ արմունկի վերևի ներսային հատվածից և աջ ոտքի ազդրը՝ կրկին ներսային հատվածից: Զադոյանն ընկել է գետնին և հենվելով աջ արմունկի վրա՝ փորձել մեջքի հետնամասում հայտնված վիրավոր ոտքն ուղղել: Սակայն զգացել է, որ չիկարողանում: Ձեռքով է ուղղել: Այդ ընթացքում պատգամավորը մոտեցել է նրան ու սկսել ոտքերով հարվածել Զադոյանի աջ կողմի կողոսկրերին: Կարճ ժամանակ անց հարվածողին է միացել նրա եղբայր Սիմոն Կարապետյանը:

Տուժողին առաջին բուժօգնությունը ցույց է տվել դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Մկրտչյանը: Հետո Զադոյանին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց, 5-6 ամպուլա մորֆին սրսկել, հակաբիոտիկներ, և նույն օրն էլ գիշերը՝ ժամը 23-24-ին նրանից ցուցմունքներ վերցրել:

Առաջին վիրահատությունը կատարվել է դեպքից 4-5 օր հետո, տևել է 6 ժամ: Հետագայում պարզվել է, որ աջ կողմի 4 կողոսկրերը կոտրված են, ձեռքին հրազենային միջանցիկ վիրավորում կա, իսկ աջ ազդոսկրը փշրված է և ամենամեծ կտորը 2-3 սմ. է: Փամփուշտը մինչ օրս նրա ծնկի մեջ է բազմաթիվ բեկորների հետ միասին:

Քննիչ Երեմյանը առերես հարցաքննության ժամանակ Կարո Կարապետյանին հարցրել է՝ մեքենայի մեջ զենքը հանելու մասին, եղե՞լ է նման բան, պատգամավորը պատասխանել է՝ ''հա, ի՞նչ ա եղել որ՛՛: Սակայն այս կարևոր հանգամանքը մեղադրանքը գրելիս անտեսել են: Մինչդեռ, եթե Կարոյի այդ խոստովանությանը պատշաճ իրավական գնահատական տային, նրան պետք է դատեին, Զադոյանի վրայից էլ հանեին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածը:

Ինչ վերաբերում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, միջին ծանրության վնասվածք հասցնելու և պատգամավորին սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքներին, ապա Զադոյանն ասաց, որ դրանք սուպերֆանտաստիկ ժանրից են, քանի որ չեն տեղավորվում տրամաբանության մեջ:

Ընդունում է, որ վնասվածք է հասցրել Կարոյին, բայց դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն: Զենք չունի և չի եղել իր մոտ: Եթե սպանելու նպատակ ունենար և զենք, կսպաներ, ՛՛լոմիկով՛՛չէր խփի, ինքն էլ վնասվածքներ չէր ստանա: Մեքենայի մեջ հնարավոր է եղել կանխել, իսկ դրսում՝ ոչ, որովհետև զենք չի ունեցել: Փորձագետները ևս իր ձեռքերի, տաբատի, կոշիկի, ՛՛Մակարով՛՛ տեսակի ատրճանակի /որն իբր իրենն է եղել/ վրայից վերցված փորձանմուշներում չեն հայտնաբերել այնպիսի հետքեր /հագուստի, կոշիկի վրա՝ մետաղացման, քսայուղերի, իսկ զենքի վրա՝ արյան/, որոնք կհավաստեին զենք կրելու մեղադրանքը:

Ինչ վերաբերում է սպառնալիքներ տալուն, ապա դա ևս անտրամաբանական է. ի՞նչու և ինչո՞վ պետք է սպառնայի, երբ մի զենքը Կարոյի ձեռքին էր՝ կրակում էր, մյուսը՝ Օնիկի: ՛՛Դուք ստեղ էլ տեսաք, թե հանգիստ պայմաններում ինչպես էր իրեն /Կարոն/ պահում՛՛,-նշեց Զադոյանը՝ նկատելով, որ ոչ մեկը չհամարձակվեց նրան կարգի հրավիրել, ուր մնաց նրա հայհոյանքներին պատասխանելուց հետո ինքը սպառնալիքներ տար: ՛՛Ինքն /Կարոն/ է ինձ սպառնալիքներ տվել ու իրագործել: Մի աբոյմա /պահունակ/ դատարկել ա վրաս՛՛,- նշեց Զադոյանը:

Ըստ նրա՝ 5 տարի անց գործի մեջ ներգրավված և սպառնալիքների վերաբերյալ ցուցմունք տված վկաներ Ռոբերտ Մովսիսյանը և Էդվարդ Թադևոսյանը ևսսխալ ցուցմունք են տվել: Նրանցից առաջինը նշել է, թե Զադոյանի հագին ՛՛վայեննի ֆորմա՛՛ է եղել, մինչդեռ նրա՝ դատարանում հետազոտված իրեղեն ապացույց հագուստների մեջ նույնիսկ այդ գույնի ոչինչ չկար. Ջինսե տաբատ էր և սև սվիտեր:

մանրամասն՝այստեղ: 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan