Անբարոյական է հոսանքի թանկացումը կապել «Նաիրիտի» աշխատավարձերի հետ. «Նաիրիտի» նախկին խոսնակ
Ավելի աբսուրդ ինֆորմացիա լինել չի կարող, քան այն, թե էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«ՀԷՑ-երից երբեք գումար չեն վերցրել և տվել «Նաիրիտին»: Հիմա էլ՝ «Նաիրիտի» աշխատավարձի վճարման համար ասել, թե ժողովրդից փող են հավաքում, մեծ հիմարություն է: Անբարոյական է հոսանքի թանկացումը կապել «Նաիրիտի» աշխատավարձերի հետ»,- նշեց մամուլի խոսնակը:
Անուշ Հարությունյանն ասաց, թե խիստ կասկածում է, որ հոսանքը կթանկանա, քանի որ, ըստ նրա, ժողովուրդն ամեն ինչ կանի, որ այդ թանկացումը չլինի:
