Անցած գիշեր ևս 1 հոգի է մահացել հիվանդանոցում՝ գրիպի բարդացմամբ հետևանքով
Asekose.am-ի տվյալներով անցած գիշեր ևս մեկ հոգի է մահացել հիվանդանոցում, ով հոսպիտալացվել էր սուր շնչառական վարակով:
Դեպքը տեղի է ունեցել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտում. մահացած տղամարդը օրերս էր վերադարձել Ռուսաստանից և հիսպիտալացումից հետո 1 շաբաթ միացված էր արհեստական շնչառության սարքին:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վերջին օրերին արձանագրվել է գրիպի բարդացմամբ հետևանքով մահվան 3 դեպք:
