1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անցել են Հովիկ Աբրահամյանի իշխանության ամենաթողության խայտառակ ժամանակները. նա պետք է պատասխան տա

«Հատուկ քննչական ծառայությունը Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործը ոչ թե օդից է ստեղծել, այլ փաստերի ծանրության տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հիմնադիր, ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի դիտարկումներին։

Հիշեցնենք, որ հենց Գևորգյանի դիմումի հիման վրա են իրավապահ մարմինները քրեական գործ հարուցել, որով անցնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հովիկ Աբրահամյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, և ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը, հարկային մարմնի աշխատակիցներ ու համայնքապետեր ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

«Մի օր ինձ զանգահարեց Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հայտնի Գոքորը, և ասաց, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է տեսնել ինձ։ Բաղրամյան 26-ում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկեց խնդիրը լուծել իր առաջարկած տարբերակով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ թողնել ինձ։ 2008-ի հուլիս ամսին այս տարբերակով գործունեությունը շարունակելու առաջարկին ստիպված համաձայնեցի, որից հետո կարճվեց նաև ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց բնականոն աշխատանքը տևեց ընդամենը 2-3 ամիս: Ջոնիկ Աբրահամյանի հրահանգով ուղեկալը կրկին փակվեց, ապա մյուս բաժնետիրոջ՝ Ալիկ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի միջոցով ինձ տեղեկացրին, որ հանքավայրում այլևս անելիք չունեմ և պետք է հեռանամ։ Ի վերջո, մեր մուտքը հանք վերջնականապես արգելվեց, իսկ հանքի սարքավորումները և տարածքի մի մասը ապօրինաբար շարունակում են շահագործել Աբրահամյանների ընտանիքը և Ալիկ Սարգսյանը՝ հրաժարվելով ինձ որևէ շահաբաժին վճարել»,- մեզ հետ զրույցում պատմել էր Գևորգյանը։

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունում Գևորգյանը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են նաև Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի անունները։

«Այդ գործով ես տվել եմ մանրամասն ցուցմունք, մինչ այդ հայտարարություն էի տարածել։ Տեղյակ եմ, որ հարուցված քրեական գործով հարցաքննվել է նաև ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, ցուցմունքներ են տվել ավազահանքի աշխատակիցները, Նորամարգ գյուղի նախկին գյուղապետը և հավանաբար այլ անձինք էլ։ Հետևաբար, եթե ՀՔԾ-ն գործ է հարուցել, ուրեմն համարել է, որ ունի հիմնավոր փաստեր դա անելու համար»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Գևորգյանը՝ հավելելով. «Անցել են արդեն Հովիկ Աբրահամյանի իշխանության ամենաթողության խայտառակ ժամանակները, մերկապարանոց հայտարարություններ կատարելու փոխարեն թող պատրաստվի արդարադատության իրականացմանը, նա պետք է պատասխան տա գործած հանցանքների համար»։

Նշենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որ իրեն հրավիրել են ՀՔԾ, հարցաքննել են վկայի կարգավիճակում, այնուհետև մեղադրանք առաջադրել։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: «Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- գրել էր նախկին վարչապետը։

մանրամասն՝այստեղ: 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan