Անչափահասի համաձայնությամբ՝ սեռական հարաբերություն է ունեցել
Սիաբանդ Օսեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնանալով անչափահաս համագյուղացի Հ.Օ-ի հետ՝ փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2 –րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
