Անչափահասներն անառակաբարո գործողություններ են կատարել անչափահասի նկատմամբ
Մայրը ոստիկաններին հայտնել է, որ հարևան շենքերից մեկում բնակվող երկու անչափահաս տղաներ 2014թ. հունիս ամսին շենքի մուտքի հետնամասում անառակաբարո գործողություններ են կատարել դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ իր տասնամյա որդու նկատմամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է անառակաբարո գործողություններ կատարած անչափահասների ինքնությունը. նրանք երկուսն էլ 12 տարեկան են՝ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ:
Կատարվում է հետաքննություն:
