Անդրանիկ Նիկողոսյանը մեղադրվում է ծեծի և բռնաբարության փորձ կատարելու մեջ
Համացանցում տեղեկություն է հայտվել այն մասին, որ Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին բողոքի հայց է ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով նրան իրեն դաժան ծեծի ենթարկելու և բռնաբարության փորձ կատարելու մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այս պահին ճշտումներ է կատարում: Հատկանշականն այն է, որ անձամբ Նիկողոսյանը դեռևս ոստիկանական բաժանմունք չի ներկայացել:
«Նացիոնալնիե ինտերեսի» գործակալությունը հայտնում է, որ տուժող կինը ոստիկանություն է դիմել միայն Նիկողոսյանի և նրա վարորդի բռնություններից մեկ ամիս անց, քանի որ, ըստ նրա խոսքերի՝ ինքը բավական վախեցած է եղել և բացի այդ, Անդրանիկն ու նրա վարորդն անընդհատ սպառնացել են իրեն՝ ասելով, որ կսպանեն, եթե ինքը դիմի ոստիկանություն:
մանրամասներն` այստեղ:
