Անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել.Սեյրան Օհանյան
Այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
«Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, Արցախյան հարցը լուծելու համար նախեւառաջ պետք են համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ եւ այս իրականության մեջ անգամ մի թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող գնալ: Պետք է այնպես անենք, որ փոխհամաձայնություններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգավորում»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պաշտպանվի, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննությունների մեխանիզմի ձեւավորումը, որը հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:
