Անգամ մինչև Եվրադատարան. դատը շահելու դեպքում SOS-ը ստացված գումարը կնվիրաբերի կարիքավորներին
1in.am-ը գրում է. «Ոստիկանության հետ կապված դեպքերի մասին կարող եմ ասել, որ սպասելի էր իրենց նման վարքը, քանի որ այն աղմուկը, որը բարձրացվեց` տեսանյութը հեռացնելու պատճառով, իրենք պետք է ինչ-որ պաշտոնական գործողություններ ձեռնարկեին, որովհետև Վովա Գասպարյանը տարիներ շարունակ խոսում է, թե իրենք ինչքան մեծ գործ են անում, իսկ մենք մոտ 20 վայրկյանանոց տեսանյութով տապալում ենք այդ ամենը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «SOS Գ/7» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:
Ինչպես գիտեք, ոստիկանության 3 աշխատակիցներ` Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել և պահանջում են նրան ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Նրանք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:
«Իրենք մոռանում են, որ նախագահականի առջևից մայրերին էին քարշ տալիս, կարծում են, որ ամեն ինչ որոշվում է մեր տեսանյութով: Բայց ամեն ինչ որոշվում է իրենց արարքներով: Փորձում են ամեն ինչ անել իրենց «ոտնահարված պատիվը» վերականգնելու համար: Ոստիկանությունն ու նույն իշխանությունը 2008-09թթ. փորձեցին 25-26 մլն դրամի ակտ գրել ԳԱԼԱ-ի վրա: Գյումրեցիների ու բազում բարի մարդկանց օգնությամբ այդ գումարը 1 շաբաթում հավաքվեց ու փակվեց: Իմանալով այդ նախադեպի մասին` իրենք պետք է իմանային, որ այդ 2 մլն դրամը կփորձենք հավաքել ամենաշատը 2 շաբաթում: Այսինքն՝ մեզ սնանկացնելու ծրագիրն իրատեսական չէ»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
