Անժելա Սարգսյանի նկարները համացանցում տարածած Կարեն Արայանի նկարը՝ եկեղեցու պատին
Այսօր մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին,որ Անժելա Սարգսյանի ոչ վայելուչ նկարները համացանցում տարածած և դրա համար 3,5 տարի ազատազրկման դատապարտված նկարիչ Կարեն Արայանի նկարներից մեկը փակցված է Շուշիի գլխավոր եկեղեցու պատերից մեկին:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ը կապ հաստատեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Թավադյանի հետ: Վերջինս նշեց, որ Կարեն Արայանի նկարներից մեկը, որում պատկերված է Մարիամ Աստվածածինը, աժյժմ զարդարում է եկեղեցու պատերից մեկը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նկարը Կարեն Արայանից գնել է մի բարեգործ: Նկարը թվագրված է․ 2009թ., ստորագրված․ «Կարեն Արայան` Բարոն»:
