Անժելա Սարգսյանի «տղամարդը» բանտում նկարել է Լուլուի դիմանկարը
Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները համացանցում տարածելու մեջ մեղադրված Կարեն Արայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հաղորդավար Լուսինե Բադալյանի դիմանկարը, որը, դատելով նկարի տակ արված մեկնաբանություններից, ամենայն հավանականությամբ, նկարել է ինքը։
«Օ՜, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ...լեզուս կապ ընկավ»,- ֆեյսբուքում տեղադրված իր դիմանկարի տակ գրել է հաղորդավար Լուլուն՝ Լուսինե Բադալյանը։
Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակել էր Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը և նրան դատապարտելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
