Անժելա Թովմասյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում
Անժելա Թովմասյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում (լուսանկար)
Պարզվում է, Արմեն Գրիգորյանի գործով ԱԱԾ է հրավիրվել hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը...
Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ իր լրագրողական պարտականությունները՝ հարցազրույց վարողին հրավիրել որպես վկա՝ զավեշտի գագաթնակետն է...
Սարսափելի է, երբ ԱԱԾ-ն զբաղված է այսպիսի մանր և անպատվաբեր գործեր "սարքելով", որը բացահայտ քաղաքական հետապնդման և Անժելայի դեմ իրականացվող պատվերի է նման...
Անժելան այն եզակի մարդկանցից է, ով 2018 թ-ի իշխանատեղափոխության հաջորդ իսկ օրվանից պայքարել է Նիկոլ Աղետաբերի դեմ՝ կանխավ իմանալով, թե ո՛վ է իրականում և ի՛նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Անհողը...
ԱԱԾ-ին առաջարկում եմ Անժելայի դեմ շինծու գործեր "բստրելու" փոխարեն Արմեն Գրիգորյանի "հոդվածով" ձերբակալել կապիտուլյանտ Նիկոլին երկրպագող երկու այլասերվածներին՝ իրենց բլոգեր համարողներին, ովքեր բացահայտ ատելություն են տարածում արցախահայության նկատմամբ և անվանարկում են մեր զինվորականներին...
ԱԱԾ-ին առաջարկում եմ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար իրական քրգործեր հարուցել Անժելայի դեմ և մեղադրել՝ "Նիկոլի կողմից թուրքերի հետ առաջ տարվող "խաղաղության օրակարգը" տապալել փորձելու և ադրբեջանցիների և թուրքերի "ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար"...