Անհայտ կորած զինծառայողները
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած, օրեր առաջ հայկական կողմին են հանձնել 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում: Մինչ այս չի հրապարակվել այդ 18 կորած տղաների անունները: Hraparak.am-ն այս օրերին պարբերաբար անդրադարձել է այն զինվորներին, որոնցից ընտանիքներն ապրիլի 1-ից գործողություններից հետո ոչ մի ինֆորմացիա չունեն:
Արթուր Եսայանն ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Երիտասարդի հարազատներն էին մեզ դիմել՝ հրապարակել տվյալներն հույսով, որ որևէ արձագանք կստանան:
Արթուր Գևորգյանի հարազատները մարտի 31-ից սկսած չեն խոսել նրա հետ: Արթուր Գևորգյանը 19 տարեկան է, նույնպես ծառայել է Ջաբրայիլի զորամասում:
![]()
Կարեն Ներսիսյանը Կոտայքի մարզի Բջնի գյուղից էր, 18 տարեկան: Երիտասարդը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Հարազատների ունեցած կցկտուր տեղեկություններով՝ լուր չկա նաև Կարենի հետ դիրքեր բարձրացած մյուս զինվորներից:
Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է, 20-ամյա զինծառայողը հարազատների հետ վերջին անգամ զրուցել է մարտի 30-ին։ Արմանը ծառայում էր Ջաբրայիլում: Հարազատները փորձել են Արմանի վերաբերյալ տեղեկություններ ստանալ տեղական զինկոմիսարիատից, սակայն ապարդյուն:
Տիգրան Բերակչյանը 19 տարեկան է, մեզ են դիմել վերջինիս հարազատները, երիտասարդը Ջաբրայիլի զորամասից էր:
Բորիս Օզմայնանը Արմավիր մարզի Տարոնիկ համայնքից էր: Վերջինիս հարազատները պատմել էին, որ զանգել են երիտասարդին, իրենց պատասխանել են և ռուսերենով ասել, որ սպանել են տղային: Հարազատները հույս ունեն, որ տղան գերի է վերցված, քանի որ տղայի ընկերները տեսել են, ինչպես են տանում տղային:
Նորիկ Սարգսյանը զորակոչվել է Գեղարքունիքի մարզից, Երանոս համայնքից է, ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Հարազատները նրա մասին տեղեկություններ չունեն արդեն 10 օր:
20-ամյա Ազատ Սիմոնյանի ծնողները վերջին անգամ խոսել են նրա հետ ապրիլի 1-ին, տղան Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է:
![]()
Եղնիկներում ծառայող Խաչիկ Խաչատրյանի հարազատներին խոստացել են զանգել և տեղեկություններ հաղորդել, սակայն ոչ մի տեղեկություն: Ապրիլի 1-ին զինծառայողը դիրքերից իջել է, զանգել է ընտանիքի անդամներին և ասել, որ գնում է ճաշարան, հաց ուտելու ընթացքում կզանգահարի, բայց դրանից հետո ոչ մի նորություն չունեն Խաչիկից:
Ֆեյսբուքում տեղադրել են նաև Ադամի լուսանկարը, Սերգեյ Հակոբյանը գրել էր. «Էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ...: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք` սա նմա՞ն ա մի մարդու, ում կարա պոռնիկ թուրքը գերի վերցնի: Ես վստահ եմ, որ ոչ....Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ ,որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ...Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք»:
![]()
Թալիշում մարտերի ժամանակ անհետ կորած է համարվում նաև Արգիշտի Գաբոյանը:
22-ամյա Սեյրան Փիրումյանը նույնպես անհետ կորած էր համարվում, սակայն Սեյրանն արդեն կապ է հաստատել ընտանիքի հետ ու հայտնել, որ ամեն ինչ կարգին է:
![]()
Զինծառայող Ռոբերտ Աբաջյանին հարազատները տեղեկություն չունեին ապրիլի 1-ից այս կողմ: Երիտասարդը ընդամենը 20 տարեկան է, Երեւանից, ծառայում էր Մարտակերտում: Նրա անհայտ կորելու մասին հայտարարություն եւս կար ֆեյսբուքում, սակայն, ավաղ, զինվորի դին հայտնաբերվել է:
![]()
Եվս մեկ անհայտ կորած զինվորի են գտել Անդրանիկ Զոհրաբյանն է, ծնված 1996թ.-ին:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանց հանձնել են13 զոհվածների մարմիններ: Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ իրենց կողմը մարտերում կորցրել է 31 զինծառայող, ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը տատանվում է մինչև 90-ը:
Հ.Գ. Սպասվում է, որ18 զինծառայողների անունները առաջիկայում կհրապարակի ՊՆ պաշտոնական կայքը:
