Անհետացած հայ զինծառայողին գտել են. նա ընկճված է եղել
Ջաբրահիլ զորամասի չորսամսյա զինծառայող Արաբո Ապրեսյանին՝ անհետանալուց 13 օր անց գտել են: Asekose.am-ի հետ զրույցում զինծառայողի հորաքրոջ տղան՝ Արթուր Մկրտչյանն ասաց, որ նրան նախօրեին տեղափոխել են զորամաս:
Թե որն է եղել մոլորվելու պատճառը, Արաբո Ապրեսյանը ոչինչ հստակ չի ասել, փոխարենը՝ վստահեցրել է, որ ծառայությունից չի խուսափել: Այս ընթացքում զինծառայողը, ինչպես ինքն է ասել, գտնվել է Ստեփանավանի Յաղդան գյուղում, ապրել է քարանձավում:
Արթուրը նաև մեզ հայտնեց, որ Արաբոն ընկճված է եղել, սակայն բազմիցս պնդել է, որ իր անհետանալը կապված չէ զինծառայությունից խուսափելու հետ:
շարունակությունը` այստեղ:
