Անհետացել է Միսս Հոնդուրասը
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի մեկնարկելուց մի քանի օր առաջ անհետացել է Հոնդուրասի գեղեցկուհին:
Որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ Մարիա Ժոզե Ալվարադո Մունոզին և նրա քրոջը հայտնաբերելու ուղղությամբ, ովքեր անհետացել են հինգշաբթի օրը:
Հոնդուրասի ոստիկանության փոխանցմամբ՝ Միս Հոնդուրասի ընտանիքի անդամները աղջիկների անհետացման մասին հաղորդել են շաբաթ օրը:
Հոնդուրասի գեղեցկության մրցույթի տնօրենը հայտնել է, որ քույրերին վերջին անգամ տեսել են անցյալ շաբաթ՝ խնջույքից հետո մեքենա նստելիս:
Մրցույթի մասնակիցները պետք է ժամանեն Լոնդոն այս շաբաթ:
