Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Կոշ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոմեքենա է խափանվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 55-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 33 SL 969 պ/հ (վարորդ Հ. Թ.) ավտոմեքենայի մարտկոցի լիցքաթափված լինելու պատճառով շարժիչը չի գործում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի շարժիչը գործի են գցել:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստավել, որ Սոթք-Քարվաճառ նոր ավտոճանապարհին ԻՖԱ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա:
