Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղին կինը լքել էր անհավատարմության համար
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական բաժնի նախկին վարիչ Գեւորգ Սարգսյանը հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղի հոր ընկերն է: «Հայրը մի հրաշալի անձնավորություն է, լեզվաբան, պատմության հրաշալի մասնագետ: Հրաշալի գիրք ու թարգմանություններ ունի: Երբեմն հանդիպում ենք, որովհետեւ շատ գիտակ ու բանիմաց անձնավորություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Սարգսյանը: Ինչ վերաբերում է էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղին, մեր զրուցակիցը ճշգրտեց նախ նրա տարիքը` 32-ից ոչ պակաս, իսկական անունը` Մխիթար, թեեւ, ըստ նրա, Մխիթարին նաեւ Մուշեղ էին ասում. «Ես նրան Մուշեղ էի ասում, հայրն էլ էր Մուշեղ ասում…Մի քանի տարի առաջ Մուշեղը թատրոնով հետաքրքրված Սունդուկյանի անվան թատրոն էր դիմել: Գալիս, զրուցում էր, հետաքրքրվում էր ռեժիսուրայից սկսած մինչեւ դերասանական խաղ: Հարցնում էր, ինչպես դերասանների վերաբաշխում անի, ներկայացումների փորձերն ինչպես անի, քանի փորձ անի: Ուզում էր թատրոնի պրոֆեսիոնալ աշխատանքային սկզբունքները սովորել: Շատ աշխույժ, անմիջական տղա էր: Նա այնքան եռանդուն ու հետաքրքրասերն էր, ամեն տեղ վազվզում էր շատ զարմանում եմ, որ կարող էր սպանություն կատարել, չեմ կարողանում հավատալ»:
մանրամասները՝aravot.am-ում;
