Անիքնասեր և անարժանապատիվ ասելով Վարդգես Գասպարին նկատի է ունեցել դատավորների մեծ մասին
1in.am-ը գրում է.Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Վարդգես Գասպարիի գործի դատական քննությունը:
Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝դատավարության մասնակից անձանց ու նախագահող դատավորին վիրավորելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչներ, ոստիկանության ծառայողներ Դիանա Վ.-ի և Սոնա Մ.-ի հասցեին Վարդգես Գասպարին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ. «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին, ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ, վեց տարի ա՝ ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:
Նույն նիստի ժամանակ, ըստ մեղադրանքի, Գասպարին անդրադարձել է նաև նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանին՝ ասելով. «Ձեր նման անարժանապատիվ ու անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ եվրոպական դատարաններում ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ ձեր գործակալական գործողությունն եք կատարում…»: «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա…»:
Ընդհանուր իրավասության դատարանում ներկա գործով դատական նիստի ժամանակ մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալ Վարդգես Գասպարին ասաց, թե իրեն անհասկանալի է առաջադրված մեղադրանքի էությունը՝ կոնկրետ ո՞ւմ է վիրավորել ինքը: Իրեն կարող էին, ասենք, մեղադրել զրպարտության համար և ապացուցել, որ Մարտի 1-ին ոստիկանները չեն սպանել անզեն քաղաքացիներին, կամ՝ որ դատավորներն անինքնասեր ու անարժանապատիվ չեն:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
