Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է: Այս մասին քիչ առաջ Aravot.am-ին ասաց նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը (լուսանկարում): Պաշտպանը փորձել է նրան տեսակցել, պատկերն այսպիսին էր. «Կին կալանավորներն էին իջեցնում սայլակով: Տղամարդիկ էլ չէին բռնել: Ձախ կողմը պարալիզացված կնոջը իջեցրել են աստիճաններով: Կնոջ վիճակն ավելի վատացավ: Նա պետք է միշտ պառկած վիճակում լինի»,- ասում է Գայանե Գրիգորյանը, կատարվածը համարելով խոշտանգում իր պաշտպանյալի նկատմամբ: «Անձը բառիս բուն իմաստով խոշտանգվում է, անմարդկային դաժան վերաբերմունքի է արժանանանում, այն դեպքում, երբ նրա սեռը գոնե կարող են հաշվի առնելով, առաջնային բուժօգնությունը ցույց տան»,- ասում է պաշտպանը: Գ.Գրիգորյանն ուշադրություն է դարձնում քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի ու առողջապահության նախարարության բուժսպասարկման վրա.«Խցում թողել են կալանավորին, բախտի քմահաճույքին»: Պաշտպանը դիմել է ՀՀ նախագահին, առողջապահության նախարարին, արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
