Անպատասխան չի մնա.Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ նախօրեին ադրբեջանական կողմի գնդակոծումից վիրավորվել է Վազաշեն գյուղի 3 խաղաղ բնակիչ եւ մեկ պայմանագրային զինծառայող։
Ինչպես նշել է՝ Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ զորքերի հետ շփման գծում կրակոցների ինտենսիվությունը մի փոքր նվազել է նախորդ օրերի համեմատ: «Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնա։ Միաժամանակ հայկական կողմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա լարումը»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս սահմանին իրավիճակը հանգիստ է։
