Անսպասելի ստուգումներ են սկսվել Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում
Այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել Հայաստանում գտնվող ռուսական բազայում: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը` հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Ստուգումներն իրականացնում է օկրուգի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի գլխավորած հանձնաժողովը: Ստուգման ժամանակ ուսումնասիրվելու է Էրեբունու ավիացիոն զորամասի և Գյումրիի զորամասի` ռազմական պայմաններում տագնապով զորքերը դուրս բերելու և նշված վայրեր տեղափոխվելու պատրաստականությունը:
Աղբյուրը ` http://araratnews.am/anspaseli-stugumner-en-sksvel-hayastanum-rusakan-razmabazay/#sthash.jIU4sFQn.jeNzUHwc.dpuf
