Անթույլատրելի է Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործի կոծկումը. Հայտարարություն
Panorama.am-ը գրում է.
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին, որում նշվում է հետևյալը.
«2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
Լրատվամիջոցի հրապարակման համաձայն, Մ.Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) և «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
