Անվայել արտահայտություններ թույլ տալու հարցով վիճաբանել է Ումրոյանի հետ ու...
Արման Բոբիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 1-ին, ժ. 19:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի կենտրոնական մարզադաշտի հետնամասում, <<Արթիկ>> ՔԿՀ-ում պատիժը կրող եղբոր` Աղասի Բոբիկյանի հասցեին անվայել արտահայտություններ թույլ տալու հարցով վիճաբանել է Արթիկ քաղաքի բնակիչ Սարգիս Ումրոյանի հետ ,որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով` դանակով, հարվածել է Ս.Ումրոյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին և որովայնին, նրա առողջությանը` կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանում չթափանցող վերքի և որովայնի շրջանում` ձախից որովայնի առաջնային պատի, լյարդի և փոքր ճարպոնի վնասումով ծակած-կտրած թափանցող վերքի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
