Անվտա՞նգ է արդյոք սոնոգրաֆիան, որ դեպքում է հետազոտությունը ռիսկային պտղի համար. Զրույց մասնագետի հետ
Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը:
Ինչպես նախապատրաստվել սոնոգրաֆիայի
Անվտա՞նգ է արդյոք սոնոգրաֆիկ հետազոտությունը
Ո՞ր տարիքում կարելի է կատարել ուլտրաձայնային հետազոտություն:
Ի՞նչ գանգատներով է անհրաժեշտ գնալ ուլտրաձայնային հետազոտության։
Ի՞նչ խնդիրներ են հիմնականում հայտնաբերվում առավել շատ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում։
Հղիության շրջանը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենահուզիչ փուլն է։ Եվ հենց այս ընթացքում է, որ ապագա ծնողներին շատ հարցեր են հետաքրքրում։ Երեխային տեսնելու և նրա առողջական վիճակը ստուգելու մի քանի եղանակներից մեկը ուլտրաձայնային հետազոտություն անելն է։ Եվ այստեղ շատերի մոտ շատ հարցեր են առաջանում՝ արդյոք պրոցեդուրան վնասակար է, ի՞նչ կարող է այն պատմել երեխայի զարգացման մասին։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք «Իզմիրլյան» ԲԿ-ի սոնոգրաֆիստ-ռադիոլոգ, ԵՊԲՀ դասախոս, բ.գ.թ. ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ հետ։