Ապացույցները պետք է անթույլատրելի ճանաչվեն
Shabat.am-ը գրում է.«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջում է կարճել քրեական գործի վարույթը և արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ բացակայում է հանցակազմը։Այս մասին այսօր՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց պաշտպանը, հավելեով,որ ապացույցները, որոնցով հիմնավորվել է իր պաշտպանյալի մեղավորությունը, ապօրինի են ձեռք բերվել և պետք է անթույլատրելի ճանաչվեն:
«Ապացույցները պետք է անթույլատրելի ճանաչվեն, իսկ այն պաշտոնյաները, որոնք նպաստել են այս շինծու ապացույցները ձեռք բերելուն, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Սույն գործով կատարվել է միակողմանի քննություն, ինչը երեւում է ապացույցներից: Քրեական գործի հիմքում դրված է իմ պաշտպանյալի՝ չակերտներում դրված՝ ինքնախոստովանական ցուցմունքները: Իմ պաշտպանյալից խոստովանական ցուցմունքը այն օրերի ընթացքում է ձեռք բերվել, երբ ապօրինի պահվել է ոստիկանությունում, երեք օր շարունակ կտտանքների եւ էլեկտրաշոկի է ենթարկվել եւ դրա հետեւանքով իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հայտնել, որոնց մեծ մասը հետագա դատաքննությամբ հերքվել է կամ չի ապացուցվել»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
