Ապարանցի Սամվելը վարչապետին խնդրում է. "կառաշակերներին հանի՝սամալյոտից գցի ցած"
Արդեն նշել էինք, որ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը՝Աջափնյակ համայնքում անցավ բավականին թեժ ու աշխույժ մթնոլորտում:
Բացի այն, որ մարդիկ հավաքվել էին կետ առ կետ լսելու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացրած ծրագրային դրույթները, մյուս կողմից էլ խնդրում էին իրենց խոսքը տեղ հասցնել եւ ասել, որ իրենք վարչապետ Փաշինյանի կողքին են: Հանդիպմանը ներկա աջափնյակցիներից շատերը բարձրաձայնում էին, որ Նիկոլից բացի ոչ ոք չի կարող թալանչիների ու կոռումպացվածների «քոքը կտրել» : Իսկ ահա աջափնյակցի՝ ծնունդով հայտնի ապարանցի Սամվելն էլ,մեզ հետ զրույցում նշեց.որ ինքը նախկին թալանչիներից շատերի պատճառով է, որ որպես վաստակ ունեցող մարդ՝ «քոռ կոպեկ» թոշակ է ստանում.
«Խնդրում եմ Նիկոլին կասեք.որ ապարանցի Սամվելն ասում ա` ես իրա ցավը տանեմ: Ինչքան թալանչի կա` թող սաղին հանին թափի. լիսկաթափի: Ինչքան ապարանցի կա՝ Նիկոլի կողքին ա: Հետո կասեք՝ սաղ կաշառակերներին հանի՝սամալյոտից քցի ցած»:
