Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է:
Հրազդանում, Վարդենիսում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
