Ապօրինաբար ծառեր հատողին հայտնաբերել են
Ոստիկանության Դիլիջանի եւ Սևանի բաժինների ծառայողները, դեկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից բերման են ենթարկել 32-ամյա Դավիթ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում):
