Ապրանք արտահանողները ծափ կտան
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ունի և իր դրական և բացասական կողմեր։
«Լավ է, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն գները բարձրանալու են։ Այսօր Հայաստանում միջին վիճակագրական մարդու եկամուտի 90 տոկոսը գնում է սննդի վրա: Բոլոր դեպքերում, հայ արտադրողները կողմնորոշված են դեպի Ռուսաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Նրա խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր աշխատում են արտահանման ոլորտում, ծափ կտան, ծափ կտան նաև ընտանիքի անդամները, որովհետեւ նրա եկամուտները կավելանան, նրանք, ովքեր նման հնարավորություններից կտրված են, պարզ է, որ նման խնդրի առջև պետք է կանգնեն։
«Պետք է սնվեն անորակ էժան սնունդով, տնտեսեն հագուստի կոմունալ ծախսերի վրա, որ կարողանան մի կերպ իրենց գոյությունը պահպանեն, այլ տարբերակ գոյություն չունի»,- ասաց նա։
