1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ապրել է զուլալ աղբյուրի նման` իր աշխատանքով ու իր արվեստով». Հայկական ծիրանափողի լեգենդը

«Այսքան տարի ապրել եմ զուլալ աղբյուրի նման` իմ աշխատաքով, իմ արվեստով` ոչ քաղաքականություն, ոչ դես, ոչ դեն»,- այսպես սկսվեց  Forums.am-ի հետ զրույցը ՀՀ  ժողովրդական արտիստ, լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

-Պարոն Գասպարյան, գո՞հ եք Ձեր ապրած կյանքից ու անցած ստեղծագործական  ճանապարհից: -Գոհ եմ, իհարկե գոհ եմ, բալիկ ջան: Ապրել, ստեղծագործել եմ, իմ հալալ քրտինքով`իմ  հալալ դուդուկով: Անընդհատ շրջագայել եմ, ամեն տեղ փորձել եմ աշխարհին ներկայացնել մեր երգն ու երաժտությունը.  մեր  հայկական  ծիրանափողի զորությունը: -Ի դեպ,  բոլորովին  վերջերս, եթե չեմ սխալվում, նոր համերգային ծրագրով, Լվովում էիք գտնվում: Կմանրամասնե՞ք, թե ինչ տպավորություններով  եք վերադարձել  այնտեղից, եւ այնտեղ`տեղի հայերը, արդյո՞ք   ընկալեցին, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական ծիրանափողը...   -Ոչ միայն հայերը, այլ նաեւ  արտասահմանցիները հասկացան, թե ինչ բան է հայկական ծիրանափողը: Բոլորն էլ սիրեցին, հարգեցին, ու պատվեցին մեր  երգն ու  երաժշտությունը:  Ասեմ  նաեւ, որ այդ օրերին  Լվովում  հայկական փողոցի բացումն էր, ուր  նաեւ հրաշալի եկեղեցի կար: Մի խոսքով, հայկական տոն էր, մեծ տոն, ու  այնտեղ  ամեն ինչը բարձր մակարդակով էր կազմակերպված. ես հիացած եմ:  Նախ բացօթյա համերգ կայացավ, որն էլ հետո օպերայում շարունակվեց: Երկու համերգ եղավ` մեկը հայկական փողոցի բացմանը նվիրված, երկրորդը` օպերայի դահլիճում էր, եւ էլի  հրաշալի համերգ էր:  Իսկ հանդիսատեսի շարքում  միայն հայեր չէին, այլ ազգերից էլ կային:

Իմ երաժշտությունը` եւ' քաղաքականություն է,  եւ' ամեն  ինչ է...

77403024_4509015_Djivan_Gasparyan1-Պարոն Գասպարյան, մեզ հետ զրույցում  դուք  մի առիթով ասել էիք, որ Ձեր օրացույցը,ամբողջությամբ կարմիր   գծերով է նշված, եւ որ մինչեւ տարեվերջ դուք անընդհատ նոր համերգներ ու շրջագայություններ եք ունենալու: Կներկայացնե՞ք, թե  առաջիկայում ինչ ծրագրեր կան: -Կարմիր գիծը` երևի ի նկատի ունեք անձնագի՞րս (ծիծաղում է): Առաջիկայում Մոսկվայում եմ ծրագրում հեղինակային մեծ համերգ ունենալ, որի  հովանավորը` “Յունիբանկն” է լինելու: Հետո Ռուսաստանի ողջ տարածքում 10-ից ավել համերգներ կունենամ: -Անկեղծ  լինենք. այդքան շրջագայություններից  հետո,  արդյո՞ք չեք հոգնում: -Ոչ: Եթե հոգնեմ, չեմ աշխատի: Որ չաշխատենք, ինչպե՞ս ենք ապրելու: - Քանի՞ թոռ ունեք պարոն Գասպարյան: -Մեկ թոռնիկ ունեմ: -Իսկ ծոռնե՞ր: - Երեք հատ էլ ծոռ  ունեմ: Բախտավոր պապիկ եմ: -Ինչքանով, որ տեղյակ ենք, Մոսկվայում լուրջ պատրաստություն  են տեսնում`Ձեր  Ծննդյան  85-ամյակը նշելու համար: Օրն   արդեն  որոշվա՞ծ  է: -Այո, այնտեղ պատրաստվում են, իսկ օրվա  ընտրության մասին հոկտեմբերի 14-ին ինձ  կտեղեկացնեն: Աշխարհում, աղջիկ ջան, երաժշտությունից լավ բան չկա. իմ երաժշտությունը`եւ քաղաքականություն է, եւ ամեն ինչ է: Հուսով եմ,   ամեն ինչ լավ կլինի: -Փաստորեն վաղվա օրվա հանդեպ, այնուամենայնիվ լավատես եք: -Բոլորն էլ պետք է այդ լավատեսությունը չկորցնեն:  Իսկ ընդհանրապես կցանկանամ, որ  լրագրողներն էլ ավելի  շատ խորանան մշակույթի մեջ: Պետք չէ այդքան ազատություն տալ հեռուստաընկերություններին, թող հաղորդումները մի քիչ չափավոր լինեն. ամոթ է, մարդ իր երեխայի հետ չի կարողանում նստի, հեռուստացույց դիտի: Մեկ էլ տեսնում ես` այնպիսի մի անառակություն են ցույց տալիս, որ ամոթից երեսդ թեքում ես,  կամ անջատում հեռուստացույցը: Մի քիչ  չափ պետք է ունենան, հայ ենք, կներեք...

Սպորտը լավ է,  արվեստը լավ է,  բայց գիտությանն  էլ  պիտի շատ տեղ տան

IMG_05752_ts1323257762-Ինչի հետեւանք է, որ այսօր այդ չափ ասվածը կարծես թե ամենուրեք բացակայում է... -Որպես հայ մարդ ամաչում եմ. հայ տղան թուրը, թասիբը ձեռքին է եղել, իր ընտանիքը, իր կնոջը, երեխաներին մարդու նման է պահել: Գուցե ինքը վատ է ապրել, բայց ընտանիքը, երեխաներին լավ է պահել, դաստիարակություն է տվել: Իսկ այսօր ինչ է կատարվում, երեխաներն ինչ են տեսնում: Փոքր երեխան միացնում է հեռուստացույցն ու տեսնում, լսում. մարդուն  սպանեցին, առեւանգեցին, տարան… Ամոթ է: Ուրիշ գեղարվեստական, ճաշակով, սիրուն կինոնկար թող ցույց տան, որ երեխան լավ բան սովորի, լավ մարդ դառնա: Տիրություն պիտի արվի: Մեկը սցենար է գրում, դեսից-դենից փող են հավաքում, հավաքում են  ոչ  պրոֆեսիոնալ մարդկանց ու սկսում են կինո նկարել… Բերում են, նկարահանում, ֆիլմ են սարքում, ու առանց վեր ու վար անելու դրանով լցնում են եթերը: Ամոթ է: Այդ անճաշակությունը թող գոնե քիչ լինի, ավելի շատ իմաստալից, ճաշակով հաղորդումներ, կինոնկարներ թող   լինեն, որ մարդ հաճույքով նստի նայի: Էլի թող մաֆիայի մասին կինո նկարեն, բայց որակով անեն: Աշխարհում ընդունված է մաֆիայի մասին ֆիլմ նկարահանել, դա էլ կարելի է նայել, բայց ոչ թե անընդհատ ու այդ որակով: Դրանք հին, անցած, փտած մտքեր են: 50-60, 100 տարի առաջ Իտալիայում մաֆիա են ունեցել, այդ պատմությունները սարքելեն ֆիլմ, բայց այսօր դա էլ չի սազում, այսօր ուրիշ մթնոլորտ է: Այսօր բոլոր երեխաները հրացան են ուզում, որ կրակեն միմյանց վրա, միմյանց ցավ պատճառեն: Ազգը փչանում է, երեխաներն ուսում են առնում, բայց դա ինչ ուսում է… Այս վերջին քսան տարվա մեջ ինձ ցույց տվեք մի ակադեմիկոսի: Մեր ակադեմիային պիտի շատ տեղ տան, հայ  երեխաներն ընդունակ են, կարող են դառնալ աշխարհահռչակ մարդիկ: Սպորտը լավ է, արվեստը լավ է, բայց գիտությանն էլ   պիտի շատ տեղ տան: Այդ համակարգիչ հորինողը ամբողջ աշխարհը խառնեց իրար: Այդ տաղանդը կա նաեւ մեր երեխաների, մեր արյան մեջ: Հարուստ մարդիկ ունենք, լավ տղերք ունենք,  թող տաղանդավոր երեխաներին ուղարկեն Եվրոպա, այնտեղ սովորեն, կրթություն ստանան, որ գան, երկիրը պահեն: Մենք մեծ չենք քանակով, եւ, թշնամին, այսպես ասած, երգելով կմտնի Հայաստան, բայց մենք խելքով, մեր գաղափարներով պիտի հաղթենք… Մենք պիտի ունենանք ամրություն, միասնություն: Այսքան կուսակցություն կլինի՞ այս փոքր ժողովրդի մեջ, ամոթ էլ է: Ամեն ինչը պիտի իր տեղում լինի, բայց շատ բաներ կան, որ իրենց տեղում չեն, սա  մարդկային որակի հարց է: Պետք է առաջին հերթին մարդու գիտակցությունը բարձրանա, հետո նոր` կենցաղայինը: Եթե մարդու գիտակցությունը տեղը չի, խակ է, նա միայն իր փորի մասին է մտածում, այսինքն`ինքը կուշտ լինի, մնացածը սոված, ինչ կլինեն, կլինեն, ապա  նրա համար այլեւս որեւէ բան կարեւոր չի լինի: Իսկ իմաստուն, խելոք մարդը կուզի, որ դու էլ ուտես, ինքն էլ ուտի, մարդիկ էլ սոված չմնան:

Զ. ՂԱԶԱՐՅԱՆ Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Forums.am-ը նույնպես  շնորհավորում է  դուդուկի  մեծ  վարպետին  ծննդյան 85-ամյակի առթիվ, ցանկանում նրան քաջ առողջություն, երկար  տարիներ կյանք եւ  հետագա ստեղծագործական հաջողություններ:

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan