Ապրեք խաղաղությամբ ու գնացեք զբաղվեք ձեր գործով.VIDEO
Այսօր` Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Շնորհավորում եմ, Միայն այսքանը»,-ասաց ոստիկանապետը:
«Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին: Այդ ժամանակ ոստիկանապետին մոտեցավ մի ծեր կին` ասելով. «Հլը մի րոպե, հլը լռեք, ինչի՞ եք շրջապատել էս տղին: Խնդրում, աղաչում եմ, որ ոչ մեկն էսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի, էսօր մեր տղաների օրն ա»:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց ոստիկանապետին ճանապարհային ոստիկանության վերաբերյալ: Վլադիմիր Գասպարյանն այսպես արձագանքեց. «Պրիմիտիվ եք դուք»:
