Ապրիլին Վարդան Պետրոսյանը տանը կլինի. փաստաբան
Փաստինֆոն գրում է. Ապրիլին սպասվող համաներման կամ գործի կարվելու արդյունքում Վարդան Պետրոսյանը ապրիլին տանը կլինի: Այս մասին այսօր Վարդան Պետրոսյանի դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Նախորդ համաներման ակտից գիտենք, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործությունների պայմաններում համաներման ակտով գործը կկարճվի: Այսինքն` եթե տուժող կողմը որոշեց բողոքարկել այս դատական ակտը, գործը կկարճվի, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան Վարդան Պետրոսյանին դատարանից բաց թողնել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով. «Այսինքն` ապրիլին ինքն ամեն դեպքում տանը կհայտնվի»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
