1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ափսոս, որ քրտնում ես ու աղջիկ ա ծնվում. Խաթունի արտակարգ ծննդաբերության պատմությունը

Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակչուհի Խաթուն Մամոյանի դուստրը երկու ամսից մեկ տարեկան կդառնա: Ռոզայի ծնունդը Միրաքում ու Ծաղկահովիտի հիվանդանոցում որպես տարվա իրադարձություն են հիշում:

Միրաքում Խաթունի ծննդաբերելու լուրը միանգամից տարածվեց, շուտով Խաթունի արտակարգ ծննդաբերության մասին իմացավ ամբողջ հանրապետությունը։ Առատ ձնից փակված ճանապարհով նրան հիվանդանոց հասցնելու համար ահազանգեցին փրկարարներին, «Շտապօգնություն», համագյուղացիներն էլ կազմ-պատրաստ կանգնեցին, որ անհրաժեշտության դեպքում կնոջն ինքնուրույն՝ ոտքով տեղափոխեն ծննդատուն:

«Մի շաբաթ էր՝ ձյուն էր գալիս, ճանապարհները փակ էին, անգամ քայլել չէր լինում: Ժամը 6–ին ցավերս հանկարծակի բռնեցին, ամբողջ գյուղում աղմուկը բարձրացավ, որ ծնունդ ունենք, ճանապարհը փակ է, օգնություն պիտի ցուցաբերեք: Բոլորը խառնվեցին իրար, որ հասցնեին հիվանդանոց: Գյուղապետը զանգեց հիվանդանոց, ասեցինք, որ ճանապարհները փակ են, բայց ոտքով էլ լինի, կգանք»,- NEWS.am-ին պատմեց Խաթունը:

Ծաղկահովիտի հիվանդանոցից Միրաք ուղեւորված անձնակազմը նման ահազանգ առաջին անգամ չէր ստանում. առատ ձյան պատճառով հաճախ էին ստիպված լինում ոտքով որոշ ճանապարհ անցնել՝ հիվանդին օգնություն ցույց տալու, նրան հիվանդանոց տեղափոխելու համար: Այնուամենայնիվ, բուժանձնակազմին այս անգամ ավելի լուրջ փորձություն էր սպասվում. հիվանդի տունը մայրուղուց 3 կմ հեռու էր:

««Շտապօգնության» մեքենայով գնացինք, անցնել հնարավոր չէր ոչ մի մեքենայով, անգամ ձյունը մաքրող տեխնիկան էր թաղված մնացել: Գինեկոլոգը սպասեց ճանապարհին, իսկ ես, բուժքույրն ու 7-8 փրկարար ոտքով ճանապարհ ընկանք: Մենք բժշկական խալաթով էինք, առատ ձյուն էր գալիս, տեսադաշտ չկար, շփոթվեցինք, իջանք ձորը, նորից բարձրացանք, դաշտերում էլ ՝ լիքը գայլ: Գյուղը ձորի մեջ էր, ձյունը` շատ բարձր, ոտքը դնում էինք, եթե ձյունը ձիգ էր, հաջորդ քայլն էլ էինք դնում, եթե չէ, գլորվում, ընկնում, նորից վեր էինք կենում»,-NEWS.am-ին պատմեց բուժանձնակազմի բժիշկ, Ծաղկահովիտի հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Ջիվան Սանոսյանը:

50-ամյա Ջիվան Սանոսյանի պրակտիկայում սա առաջին դեպքն էր, որ ստիպված էր ձնաբքին ոտքով այդքան ճանապարհ անցնել: Ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, բուժքույրն օգնություն է ցույց տվել, ապա շարունակել են ճանապարհը, 2 ժամ անց հասել են Միրաք:

«Եկան մեր տուն, ճնշումս չափեցին, գյուղում ինչքան տղամարդ կար, եկել էր, օգնեցին  փրկարարներին, դրեցին պատգարակի վրա ու ճանապարհ ընկանք: Ճանապարհը փակ էր, բուք էր, մութ, ոչ մի բան չէի տեսնում դիմացս, հույս չունեի, որ կհասնեմ, չգիտեի՝ կփրկվեի, թե չէ: Ճանապարհին անընդհատ ասում էին՝ չվախենաս, հասնում ենք»,- պատմեց Խաթունը:

Եթե անգամ երեխան մինչեւ «Շտապօգնության» մեքենային հասնելը ծնվեր, բժիշկը կասկած չունի, որ ամեն ինչ բարեհաջող ելք էր ունենալու, Խաթունի եւ երեխայի կյանքը փրկելու էին:

«Իհարկե, վախենում էինք, որ կարող է ճանապարհին էլ ցավերը բռներ, բայց դե ինչ արած: Եթե հանկարծ ծննդաբերելու լիներ, պետք է հենց ճանապարհին էլ ծնունդն ընդունեինք»,- ասում է բժիշկը:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan