«Արա՛, ինձ «պոնչիկ» չասես». համածառայակիցը չի հասկացել կատակը. արդյունքում բռունցքով դեմքը ջարդել է
1in.am-ը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ընթանում է Գուրգեն Մովսիսյանի գործի դատական քննությունը:
20-ամյա Գուրգենը ջոկի հրամանատար է, կոչումով՝ սերժանտ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում Գուրգենն ընթրիքից հետո ճաշարանի դռան մոտ համածառայակից սերժանտ Յ. Մ.-ի հետ իր կարծիքով կատակել է՝ ասելով. «Պոնչիկ, ո՞նց ես»:
Բայց Գուրգենի կատակը դուր չի եկել համածառայակցին, ու նա զայրացել է. «Արա՛, ինձ «պոնչիկ» չասես»:
Այս պատասխանից էլ զայրացել, կատակի տրամադրությունն իսպառ կորցրել է Գուրգենը:
Ըստ մեղադրական եզրակացության ձևակերպման՝ Գուրգենը «հարգանք չի տածել համածառայակցի նկատմամբ, անհանդուրժողական է գտնվել, ինչը զուգորդվել է բռնության գործադրմամբ»:
Գուրգենը երկու ձեռքով քաշել է համածառայակցի բաճկոնից, հրել է նրան՝ քիչ է, աջ բռունցքով էլ հարվածել է դեմքին ու պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
