Արա Աբրահամյանը դեմս էլ կանգնի՝ չեմ տեսնի, տանող-բերող տղա է. Աշոտ Աղաբաբյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ նոր կուսակցություն բացելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ:
«Ես Արա Աբրահամյանին ընդհանրապես չեմ համարում ... Դեմս էլ կանգնի իրեն չեմ տեսնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հարցին, թե որն է պատճառը, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Շատ հարուստ լինել չի նշանակում ուժեղ լինել: Ուժեղ լինելու համար պետք է պատմություն ունենաս, վաստակավոր հայր, պապ պետք է ունենաս: Արա Աբրահամյանի պապն ո՞վ է եղել: Նրա եղբորը՝ Գագիկին, ես շատ եմ հարգում, բայց իրան՝ ընդհանրապես: Ինքը տանող-բերող տղա է, ուզում է քաղաքականություն մտնել…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
