Արաբ արքայազնը 1 մլն դոլար է խոստացել Քիմ Քարդաշյանի հետ երեկո անցկացնելու համար
Սաուդյան Արաբիայի արքայազններից մեկը 1 մլն ԱՄՆ դոլար է առաջարկել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Արքայազնը ցանկանում է երեկո անցկացնել Քարդաշյանի հետ՝ փարթիի՝ խնջույքի ձևաչափում: 34-ամյա Քիմը արքայազնի խնջույքին մասնակցելու է հատուկ հյուրի կարգավիճակում: Այս մասին քննարկումներ կան մերձավորարևելյան սոցիալական ցանցերում:
Նշվում է նաև, որ Քիմն ընդունել է հրավերը և հունվարին մեկնելու է Սաուդյան Արաբիա:
