Արաբկիրի հարկայինի պետի տեղակալի պաշտոնի համար պայքարը հանգուցալուծվեց
Պետեկամուտների կոմիտեում պաշտոնի համար գզվռտոց էր սկսվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի շուրջ։ Այս պաշտոնը ավելի վաղ զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին՝ Ռուբեն Սարգիսյանը, ով դարձավ Եղեգնաձորի հարկայինի պետ։
Արաբկիրի հարկայինի պետի տեղակալի պաշտոնի վրա աչք ուներ վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամ ներկայացող Արմեն Կարապետյանը, ով հարկային հսկողության վարչության գլխավոր տեսուչներից է։Մյուս հավանական թեկնածուն Եղեգնաձորի նախկին պետ Ախշարումովն է,սակայն նրանց երկուսին դեմ է Արաբկիրի հարկայինի պետ Արմեն Սաֆարյանը։ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի համար սկսված պայքարը պատահական չէ, քանի որ տեսչությունների տարիներ առաջ տեղի ունեցած միավորումից հետո Արաբկիրը դարձավ խոշորագույններից մեկը։ Այսօր տեղեկացանք, որ այս կարեւորագույն պաշտոնին նշանակվել է Սուրիկ Էլոյանը։
Ի դեպ, մեկ նորություն եւս, Խոշոր հարկատուների տեսչությունում երկու բաժինների միավորումից շահել է Գագիկ Խաչատրյանի նախկին գործավարուհին՝ Գոհար Արաբաջյանը։ Ֆինանսների նախկին նախարարի՝ 1990-ականների վերջին Մաշտոցում հարկային պետ եղած ժամանակ Գոհարը եղել է նրա գործավարուհին, ապա ունեցել սրընթաց կարիերա։ Այժմ նա դարձել է խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետը, դրանից առաջ մեկ այլ, ավելի փոքր ու ոչ այդքան էլ կարեւոր բաժնի պետ էր:
