Արաբկիրի նախկին թաղապետը Երևանի քննչական վարչությունում է
Արաբկիրի նախկին թաղապետը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր հրավիրվել է Երևանի քննչական վարչություն. «Դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,- գրել էր Հովհաննես Շահինյանը:
Քիչ առաջ նա ներկայացավ հարցաքննության. մինչ այդ զրուցում էր լրագրողների հետ: