Արագածոտնի մարզպետ, Աշտարակի քաղաքապետ ու ավագանի, դուք նամուս ունե՞ք. Բախշյան
Աշտարակի մի հուսահատ քաղաքացի ֆեյսբուքով ինձ է ուղարկել քաղաքի Կոմիտասի անվան այգու լուսանկարներ, որտեղից ակնհայտորեն երևում է մարզպետարանի ու Աշտարակի քաղաքային իշխանության անորակ դեմքը:
«Քաղաքի միակ այգու խանձված, կանաչազուրկ տեսքը վկայում է այն մասին, որ այնտեղ տեր ու տիրական, մտահոգ ղեկավար չկա, նշանակում է գործ անող չկա և քաղաքացին այս մասին բողոքում է Երևանի ավագանու անդամին, բա դուք նամուս ունե՞ք»,-գրել է Բախշյանը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը
