Արագածոտնի մարզում տանիք է այրվել
Նոյեմեբրի 14-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղթանակի փողոցում ամբողջությամբ այրվում է Ռ. Հ.-ին թիվ 24 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքը` 70 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին, մարվել` 07.49-ին:
