Առաջարկվում է Հայաստանում մեքենաների տեխզննում կատարել 3 տարին մեկ անգամ
Նպատակահարմար է մեքենաների տեխզննում կատարել 3 տարին մեկ անգամ՝ այժմյան ամեն տարվա փոխարեն: Համապատասխան փոփոխություններին նախագիծը քննարկվել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նիստում:
Օրինագիծը մշակել են «Օրինաց երկրից» պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաեւ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ առաջարկում է ընդհանրապես հրաժարվել տեխզննումից՝ նշելով, որ դա աճուրդի առարկա է դարձել եւ որեւէ կերպ անվտանգություն չի ապահովում: Պատգամավորի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանությունն առանց այն էլ բավական խիստ է հետեւում երթեւեկությանը: «Եթե ինչ-որ մեկը վատ մեքենա վարի, նրան պարզապես կտուգանեն»,- հավելց նա:
Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին հավելեցին, որ, օրինակ, Վրաստանում, որտեղ նախկինում հրաժարվել էին տեխզննումից, որոշել են վերադառնալ դրան, քանի որ հասկացել են, որ դա չի բարձրացնում անվտանգությունը:
Օրինագիծը կներառվի խորհրդարանի ընդլայնված օրակարգում:
