Առաջիկա գիշեր գրեթե ամենուրեք կդիտվեն տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 25-ին և 26-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ դեկտեմբերի 23-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -4...-9, ցերեկը՝ 0...-3, նախալեռներում գիշերը՝ -2... +1, ցերեկը՝ +2...+5, Արարատյան դաշտում՝ գիշերը` -2...+1, ցերեկը՝ +4...+7, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1... +4, ցերեկը՝ +3 ... +7, Արցախում գիշերը՝ -1 ... +2, ցերեկը՝ +2 ... +7 աստիճան:
Երևանում դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն: 23-ի ցերեկը և 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերն սպասվում է -1..-3, ցերեկը` +4...+6, վաղը երեկոյան՝ +1... +3:
