Առաջիկա գիշեր օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն մեր տարածաշրջանում հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: 27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 27-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -4...-9, ցերեկը՝ 0...+5, նախալեռներում գիշերը՝ -2... +1, ցերեկը՝ +7...+10, Արարատյան դաշտում՝ գիշերը` -1...-4, ցերեկը՝ +7...+10, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0... +4, ցերեկը՝ +10 ... +14, Արցախում գիշերը՝ 0 ... +3, ցերեկը՝ +7 ... +10 աստիճան:
Երևանում հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն, իսկ 29-ի գիշերն սպասվում են տեղումներ, իսկ 28-ին, 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերն սպասվում է -1..+1, ցերեկը` +8...+10, վաղը երեկոյան՝ +2... +4:
